Տպել
15.03.2022
Վկայականներ են հանձնվել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի մասնակիցներին
1 / 18

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության  («Հետազոտական եւ վերապատրաստման» կենտրոնի) աշխատակիցները մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպված հինգ թեմատիկ դասընթացներին:

Մարտի 15-ին տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողությունը՝ նշանավորելու այս դասընթացների հաջող ավարտը եւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի Փորձագիտական եւ վերլուծական վարչության  («Հետազոտական եւ վերապատրաստման» կենտրոնի) աջակցության նախնական փուլը:

Շնորհավորելով մասնակիցներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ծրագրի շարունակական իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ նախագահի գրասենյակի կողմից ծրագրի պատասխանատու Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ սա ԱԺ-ի կարողությունների մեծացմանն ու զարգացմանն ուղղված մեծ ծրագրի մի բաղադրիչն է, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության  «Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության (SIDA)» եւ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) աջակցության շնորհիվ: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ ծրագիրն ունի նաեւ այլ բաղադրիչներ, որոնց նպատակն է ԱԺ-ն ավելի հասանելի եւ բաց դարձնել մեր քաղաքացիների համար: Այն  ուղղված է ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի կարողությունների զարգացմանը:

Հայաստանում ՄԱԶԾ Կառավարման ծրագրերի ղեկավար Վահան Ասատրյանը կարեւորել է Փորձագիտական եւ վերլուծական վարչության  («Հետազոտական եւ վերապատրաստման» կենտրոնի) հետ աշխատանքը եւ հույս հայտնել, որ ծրագիրը տարիների ընթացքում կընդլայնվի ու կբարելավի ԱԺ կարողությունները:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...