Տպել
15.03.2022
Ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում 2021թ. իրականացված բարեփոխումները
1 / 1

Մարտի 15-ին Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության տիրույթում գտնվող ոլորտներում իրականացված բարեփոխումները: Նախարարը կարեւորել է ուսուցիչների կամավոր ատեստավորման անցկացումը, որի արդյունքում վերջիններս կստանան 30-50 տոկոս հավելավճար: Նշվել է, որ գործընթացը կլինի շարունակական:

Զեկուցողի խոսքով` ներդրված նոր կարգի համաձայն` բոլոր ԲՈւՀ-երը 2021թ. ունեն խորհուրդներ եւ հոգաբարձուների խորհուրդներ, իսկ ՊՈԱԿ-ները` կառավարման խորհուրդներ:

Նշվել է, որ գիտության բյուջեն շուրջ 83 տոկոսով ավելացել է: Այս փաստը Վահրամ Դումանյանը համարել է հեղափոխական: «Մենք ակնկալում ենք, որ նման մոտեցումը ենթադրում է նաեւ նման արդյունք»,- ընդգծել է նախարարը: Նրա տեղեկացմամբ` սահմանված կարգի համաձայն` կբարձրանան նաեւ գիտաշխատողների աշխատավարձերը:

Նախարարը ընդգծել է, որ բարձրացվել են նաեւ մարզիկների եւ մարզիչների անվանական թոշակները:

Նա խոսել է կրթական կազմակերպություններում աշակերտների համար մշակութային նոր ծրագրերի իրականացման մասին: Դրանք են Դասարան+դասական, Դպրոցականի ֆիլհարմոնիա, Քո արվեստը դպրոցում, Քույր դպրոցներ եւ այլն:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի Երեւանում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...