Տպել
15.03.2022
Աշխատանքային քննարկում մեդիաոլորտի բարեփոխումների վերաբերյալ
1 / 11

Մարտի 15-ին խորհրդարանում տեղի է ունեցել ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի բարեփոխումներ. օրենսդիր, գործադիր եւ քաղաքացիական հասարակություն» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից, գործադիրից եւ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը  ողջունել է գործադիր, օրենսդիր եւ քաղհասարակություն ձեւաչափով համագործակցությունը՝ գնահատելով քաղհասարակության կատարած հետազոտություններն ու աշխատանքները բարեփոխումների ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ իշխանությունը որեւէ կերպ չի ցանկանում միջամտել քաղաքացիական հասարակության գործընկերների կողմից տարիներով պահպանած արժեքներին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մտահոգիչ է տեղեկատվական ոլորտում ստեղծված իրավիճակը: Ուստի եւ առաջարկվել է մշակել ոլորտի բարեփոխումների հայեցակարգ:

Հայեցակարգի մշակման գործընթացը սկզբնական փուլում է, ընդգծվել են հիմնական ուղղությունները: Օրենսդիրի եւ գործադիրի համագործակցությամբ նախատեսվում են համատեղ քննարկումներ. հաշվի է առնվելու լրատվամիջոցների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների գնահատականը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...