Տպել
15.03.2022
Համատեղ նիստում քննարկվել է Ջրային կոմիտեի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
1 / 14

Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները Գեւորգ Պապոյանի եւ Վահե Ղալումյանի նախագահությամբ մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հիմնական զեկուցող ՀՊ-ի 6-րդ վարչության պետ Սարգիս Վաթյանը նշել է, որ իննամսյա հաշվեքննության արդյունքներով Ջրային կոմիտեն հաշվետու ժամանակաշրջանում բյուջետային միջոցներից վճարել է 19 մլրդ դրամ՝ թերակատարելով նախատեսված ծախսերը 36 տոկոսով: Նշված գումարներից 6,7 միլիարդը ՋՕԸ-երի ֆինանսական աջակցությունն է: Ջրային կոմիտեի մի շարք միջոցառումներում չեն նախատեսվել արդյունքային ցուցանիշների պատշաճ համակազմ: ՋՕ-երի հետ կնքված սուբսիդիայի պայմանագրերում չեն ներառվել մատուցվող ծառայությունների նվազագույն շահավետ գինը, առավելագույն գինը, քանակը եւ դրանց փոփոխման դրույթները: Նշվել է նաեւ, որ ՋՕԸ-երում չի իրականացվել աուդիտ, որն օրենքի պահանջ է:

38 միջոցառումներից 8-ն ընդհանրապես չի իրականացվել: Սարգիս Վաթյանը ներկայացրել է նաեւ հաշվեքննության ընթացքում արձանագրված բազմաթիվ այլ թերացումներ եւ անհամապատասխանություններ:

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանը տեղեկացրել է, որ ՀՊ-ի հաշվեքննության եզրակացությունը համակողմանի քննարկվել է կոմիտեում:

Նա նշել է, որ չիրականացված 8 միջոցառումից Ջրային կոմիտեն պատասխանաատու է միայն մեկի՝ Արփա-Սեւանին վերաբերող միջոցառման համար: Նշվել է, որ տվյալ տարվա արդյունքային ցուցանիշները պլանավորվում են նախորդ տարվա ցուցանիշներին համապատասխան: Ջրային կոմիտեի նախագահը փաստել է, որ երաշտի հետ կապված՝ 2021թ. ոռոգման աշխատանքները սկսվել են մեկ ամիս շուտ:

Վահագն Գեւորգյանը յուրաքանչյուր անհամապատասխանության վերաբերյալ ներկայացրել է պարզաբանում: Նա շեշտադրել է համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ նոր մոտեցումներ, որոնք քննարկման առարկա կդառնան առաջիկայում:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ՀՊ-ի կողմից վերհանված բոլոր թերացումները հաշվի կառնվեն եւ կշտկվեն:

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն իր խոսքում ընդգծել է գյուղատնտեսության ռազմավարության փոփոխության կարեւորությունը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...