Տպել
15.03.2022
Փոփոխություններ եւ լրացում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում»
1 / 1

Մարտի 15-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել երեք հիմնական փոփոխություն, որի արդյունքում կապահովվի խոշտանգումների եւ ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:

Փոխնախարարի տեղեկացմամբ` գործող Քրեական դատավարության օրենսգրքով խոշտանգման հանցակազմով գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ինչը, սակայն, հակասում է միջազգային մի շարք ստանդարտներին, որոնցում նշված է, որ նմանատիպ հանցագործությունների քննման համար պետք է ընտրվի այնպիսի քննչական մարմին, որը թե' ինստիցիոնալ, թե' գործառութային տեսանկյունից անկախության ավելի բարձր երաշխիքներ  ունի:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները ԱԱԾ-ն չի կարող քննել նմանատիպ գործերը:

Ուստի, առաջարկվում է այդպիսի քննչական մարմին դիտարկել ՀՀ քննչական կոմիտեին: Իսկ Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խոշտանգման դեպքերի քննությունը, բացառելով բոլոր քննչական մարմիններին,  առաջարկվում է տալ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է երեք ընտրական հանցագործություններով` 149-րդ, 150-րդ, 151/1-րդ հոդվածների քննությունը, որն այս պահին գտնվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, եւս վերապահել Քննչական կոմիտեի քննիչների ենթակայությանը: Նախարարի տեղակալի խոսքով` այս պահի դրությամբ բոլոր ընտրական հանցագործությունները, որոնք կոռուպցիոն տարրեր չունեն, քննում է հենց Քննչական կոմիտեն:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցով կարեւորել է օրենսդրական փաթեթը` այն համարելով արդիական:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...