Տպել
15.03.2022
Ներկայացվել են 2021թ. իրավապահ համակարգում, արդարադատության ոլորտում, օրենքի գերակայության հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները
1 / 1

Մարտի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրավապահ համակարգում, արդարադատության ոլորտում, օրենքի գերակայության հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները, նշել է, որ 2021թ. կարեւոր ուղղություն է եղել սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, որի համար կատարվել են որոշակի աշխատանքներ:

Նախորդ տարում շարունակվել է հակակոռուպցիոն եւ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը: Նախարարի խոսքով` հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամբողջականացման նպատակով ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն, մեկնարկել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ավելացել է հայտատուների ներկայացրած հայտարարագրերի քանակը: Հաշվետու ժամանակահատվածում այդ ուղղությամբ կատարվել են մեծածավալ աշխատանքներ:

Դատական համակարգում ավելացել է դատավորների թվակազմը, որոշ դատարաններում ավելացել են նաեւ աշխատավարձերն ու սոցիալական երաշխիքները:

2021թ. Կառավարության համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության հիմնադրումն է եղել: Հաջողությամբ գործարկվել է Երեւան քաղաքի գունդը:

2021թ. արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ ավելի քան 650 մլն դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը:

Քրեակատարողական ծառայությունում փակվել են երկու քրեակատարողական հիմնարկ` որպես օպտիմալիզիացիայի կարեւոր քայլ: Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ մեծ աշխատանքեր են տարվում նոր քրեակատարողական հաստատության շինարարության համար, ինչից հետո կփակվի Երեւանի քաղաքի չորս քրեակատարողական հիմնարկ:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
 


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...