ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներ են իրականացվել նաեւ քրեակատարողական ոլորտում: Կատարվել են օպտիմալացման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել են միլիարդավոր դրամներ: Նախկինում գործող 12 քրեակատարողական հիմնարկից այժմ գործում են 10-ը, փակվել են Կոշի եւ Հրազդանի ՔԿՀ-ները: Նախատեսված է փակել անմխիթար վիճակում գտնվող եւս մի քանի ՔԿՀ-ներ, դրանց փոխարեն բացելով նորը:
«Քրեակատարողական հիմնարկի վերանորոգումն ուղղակի միջոցների վատնում կլինի, դրա փոխարեն պետք է արագ տեմպերով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, որը կունենա բոլոր անհրաժեշտ բաժինները՝ նաեւ մեծ հիվանդանոցի տեսքով: Այսինքն` նույն կոմպլեքսում կունենանք եւ՛ բուժհաստատությունը, եւ՛ պահման բոլոր ռեժիմները»,- ասել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով գերմանացի, ինչպես նաեւ ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել են մոդելավորման աշխատանքները: Նշվել է, որ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար մեծ հողատարածք է հատկացվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկի մոտ: Որոշակի չափով լուծված է նաեւ ֆինանսավորման հարցը. դրանով հետաքրքրված են նաեւ ԵՄ եւ կանադացի գործընկերները: «Սա այն հարցն է, որ պետբյուջեից էլ կարող ենք ֆինանսավորում ակնկալել»,-ասել է Կարեն Անդրեասյանը:
Նախարարը ներկայացրել է նաեւ իրականացված մյուս աշխատանքները: Հաշվետու տարում 85 տոկոսով բարձրացվել են ՀՀ փորձագիտական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը, թարմացվել են սարքավորումները: Նախարարը նշել է՝ կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը չափազանց ցածր էին, դրանք չէին վերանայվել երկար տարիներ: «Արդյունքները տեսանելի են. 15 տոկոսով փորձաքննությունների քանակի եւ որակի աճ է տեղի ունեցել»,- փաստել է նախարարը: Կարեն Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին...
Աշխատանքային քննարկում «Գնումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
Մարտի 14-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ գործադի...
Արդարադատության նախարարությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել հակակոռուպցիոն ոլորտում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկ...
Կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը
ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ աշխատանքի...
Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն. Անահիտ Ավանեսյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2021թ. կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ առողջապահ...
Քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր: Նշենք, որ օրենքն ընդունվել է 1998թ. եւ ընդունումից հետո որեւէ առանցքային փոփոխության չի ենթարկ...
Նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համա...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...