Տպել
02.03.2022
Հաստատվել է հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը
1 / 11

Մարտի 2-ին արտահերթ նիստ է գումարել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը, որով սահմանվում են հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը:

Առաջարկվում է  մարտի 15-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի  Առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով:

ՀՀ հաշվեքննիչ պալատի՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն առաջարկվում է քննարկել նույն օրը՝ ժամը 12:30-ին, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ Առողջապահության նախարարությանն եւ ջրային կոմիտեին վերաբերող ներկայացրած եզրակացություններում առկա են հարցեր, որոնք կարեւոր են թե՛ քննարկման, թե՛ հանրային հետաքրքրություն ներկայացնելու առումներով:

Պատգամավորները կողմ են քվեարկել հանձնաժողովի որոշման նախագծին:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...