ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է
նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Այնուհետեւ խորհրդարանը սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Վահագն Խաչատուրյանի կենսագրությունն ու երկարամյա աշխատանքային ուղին, նշել է, որ նա ծնվել է 1959թ., տնտեսագիտության թեկնածու է, անկուսակցական, 1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ մինչ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելը՝ 2021թ. օգոստոսի 4-ից զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Հայկ Կոնջորյանը մասնավորապես նշել է. «Վահագն Խաչատուրյանը կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կերտման ակունքներում: Նա իր անցած ճանապարհով եւ կենսագրությամբ ապացուցել է, որ արժանի է զբաղեցնել Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Նա իր քաղաքական խոհեմությամբ եւ լայնախոհությամբ միանշանակ կարող է այս կարեւոր առաքելությունն այս պատմական ժամանակներում մեծ պատվով եւ պատասխանատվությամբ իրագործել: Ահա այս հիմքերն են պատճառ հանդիսացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջադրել են Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին՝ որպես Հանրապետության նախագահ»,-խոսքն ամփոփել է խմբակցության ղեկավարը:
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում հարցի քննարկմանը:
Ինչու՞ է փակվում ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղը. Լուսինե Բադալյանի հարցը ԿԳՄՍ նախարարին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, նշելով, որ 2022-23 թթ. ուսումնական տարվանից սկսած ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում որեւէ կրթաձեւում ընդունելություն չի կազմակերպվելու, հետաքրքրվել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Վայոց Ձորի մասնաճյուղը...
Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է խաղողի մթերման գներով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցը վերաբերում էր խաղողագործների խնդիրներին, մասնավորապես՝ խաղողի մթերման գներին: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ, թե ինչ է արվում այդ խնդրի լուծման համար: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ Կառավարությունը կատա...
Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով
Մարտի 2-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջեւ երկ...
Ի՞նչ մեխանիզմներ են գործադրվում Ուկրաինայից մեր հայրենակիցների տեղափոխման համար. Արծվիկ Մինասյան
ԱԳ նախարարը նշել է, որ Կիեւում ՀՀ դեսպանությունն այն եզակիներից է, որ շարունակում է ամբողջ կազմով աշխատել: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինայի արեւմտյան կողմի սահմանակից բոլոր երկրների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպելու մեր հայրենակիցների վերա...
Թեւակոխել ենք շատ կարեւոր բարեփոխումների ժամանակաշրջան. Սուրեն Պապիկյան
Մարտի 2-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը վերաբերել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, տեղակալի, վարչության պետերի փոփոխություններին: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ թեւակոխել ենք շատ կար...
Գնաճը զսպելու հարցը քննարկվում է. Մհեր Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է, թե ի՞նչ է արվում գնաճը զսպելու եւ Ուկրաինայից Հայաստան եկողների համար: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հարցն օրակարգային է եւ քննարկվում է, ըստ իրավիճակի՝ միջոցառումներ կիրակ...
Աշակերտների հետ հանդիպումներում կարեւորվել է կրթության դերը
«Բաց դաս» ծրագրի շրջանակում մարտի 2-ին խորհրդարան են այցելել Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի, Լիլիթ Կիրակոսյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մ...
Հաստատվել է հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը
Մարտի 2-ին արտահերթ նիստ է գումարել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը, որով սահմանվում են հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը: Առաջարկվում է մարտի 15-ին՝ ժամը 10:00-ին, ...
Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ
Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ «Ազգային...
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվե...
Հանրապետության նախագահի թեկնածության վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահի ընտրության հարցի ժամանակ: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը՝ նրան բնութագրելով որպես պարկեշտ, ազնի...
Սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս Հանրապետության նախագահի ինստիտուտի կայացմանը. Վահագն Խաչատուրյան
Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: Հարցուպատասխանի ընթացքում Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել: Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենադա...
Առաջ շարժվելու եւ դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է. Հանրապետության նախագահի թեկնածու
Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկել է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Անն...