Տպել
23.02.2022
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
1 / 1

Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով:

Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվել է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Այդ ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ գրանցվել է 31 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ եւ նիստը համարվել է չկայացած: