Տպել
21.02.2022
Աշխատանքային քննարկում «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ
1 / 15

Փետրվարի 21-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ աշխատանքային նիստ է հրավիրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխություններով նոր բարեփոխումների մեկնարկ է տրվում: Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ զինված ուժերում այս փոփոխությունների արդյունքը պետք է տեսանելի լինի եւ նախկինից դասեր քաղելով՝ պետք է հստակ տրվի պրոֆեսիոնալ բանակի տեսլականը:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է հիմնական բարեփոխումների շրջանակը: Դրանք վերաբերում են պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորություններին, ՀՀ անվտանգության խորհրդի իրավասություններին, ՀՀ վարչապետի, ՊՆ-ի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի լիազորությունների հստակեցմանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ու հանձնաժողովի փորձագետներն իրենց հարցադրումներում եւ ելույթներում անդրադարձել են օրենսդրական կարգավորումների նպատակահարմարությանը, ներկայացրել առաջարկներ մասնավորապես Կառավարության, Վարչապետի, նախարարության եւ Գլխավոր շտաբի լիազորությունների, Անվտանգության խորհրդի իրավասությունների, տեղեկատվական անվտանգության պլանի կարեւորության եւ այլ հարցերի վերաբերյալ:

Մինչ օրենսդրական նախաձեռնությունը գլխադասային հանձնաժողովում քննարկվելը, աշխատանքային նման քննարկումները կլինեն շարունակական:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...