Տպել
21.02.2022
Տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային բաց քննարկումը
1 / 11

Փետրվարի 21-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային բաց քննարկումը:

Քննիչ հանձնաժողովի նախագահը ներկաներին ծանոթացրել է դռնփակ քննարկումների ընթացակարգին, ներկայացրել աշխատանքային պայմանները:

Նա կարեւորել է այն հանգամանքը, որ աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների կողմից պատվիրակված անդամներ` անկախ խորհրդատուներ Արտակ Գասպարյանն ու Գարիկ Մխիթարյանը:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է նաեւ աշխատանքներին որպես անկախ խորհրդատու՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Սամվել Բաբայանի մասնակցության կարեւորությունը:

Նշելով, որ հանձնաժողովի աշխատանքը ծավալուն եւ ընդգրկուն է լինելու՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Անհրաժեշտության դեպքում ցանկացած ոք կհրավիրվի հանձնաժողով՝ պարզաբանումներ ներկայացնելու»: Նաեւ տեղեկացրել է, որ նիստերը տեսանկարահանվելու եւ արխիվացվելու են:

«Շատերը փորձում են քաղաքականացնել այս թեման, ասել, թե չեն ուզում գալ, հանձնաժողովը լեգիտիմ չէ: Ոչ, լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սա սահմանադրական պահանջ է: Ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետեւ առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամները»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Որոշակի պարբերականությամբ` հանձնաժողովի նախագահն անդամների թույլտվությամբ լրագրողներին կներկայացնի որոշ տեղեկություններ: Նա շեշտել է, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքն աշխատելու է ամբողջ ծավալով:

«Դժվար է ասել, թե եզրակացության երբ կհասնենք, բայց այդ եզրակացությունը պետք է լինի հնարավորինս անթերի: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ունեցանք եզրակացություն, բայց հիմնական դժգոհությունն այն էր, որ եզրակացությունը հասարակությանն անհասանելի եղավ, բայց պետական կառույցներին դա եղավ հասանելի: Եւ կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո հասանելի կլինի նաեւ հասարակությանը»,- ասել է Քոչարյանը:

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում գնալ հանձնաժողովի նիստերին՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու:

Այնուհետեւ աշխատանքային քննարկումը շարունակվել է փակ ձեւաչափով:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...