Տպել
08.02.2022
Կառուցապատողներին բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու հնարավորություն կտրվի
1 / 1

Փետրվարի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից բխող՝ առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում ընդգրկված են նախադպրոցական, դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական եւ այլ  հաստատություններ:

Դավիթ Գրիգորյանի գնահատմամբ՝ բազմակի օգտագործման նախագծեր կիրառելը նպատակահարմար է, քանի որ դրանով կկրճատվեն  շենքերի  նախագծման ժամկետները եւ կատարվելիք ծախսերը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը: Պատգամավորը կարեւորել է նախագծի ընդունումը:


03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...