21.01.2022
Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ
Հունվարի 21-ին ԱԺ հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքում Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանի ու Արթուր Մանուկյանի թեկնածություններն առաջադրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: