Տպել
12.01.2022
Փոփոխություններ են առաջարկվում «Գովազդի մասին» օրենքում
1 / 5

Խաղային բնագավառում միասնական քաղաքականության ապահովմանը եւ հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանմանն ուղղված Կառավարության նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում:

«Գովազդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաեւ վիճակախաղերի` տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները համապատասխանեցնել խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի եւ դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: Մյուս վայրերում գովազդն արգելված կլինի: Արմեն Հայրապետյանի տեղեկացմամբ` նման սահմանափակումներ գործում են շատ երկրներում` Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Վրաստան եւ այլն:

Նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում: Գովազդային գործակալների ներկայացմամբ` գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը` 60%-70%-ը գոյանում է ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտի շնորհիվ: Սակայն, հիմնական զեկուցողի պնդմամբ` իրենց հաշվարկներով այն կազմում է 20%-25%:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...