Տպել
16.12.2021
Փոփոխվում է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը
1 / 1

Դեկտեմբերի 16-ին գումարված  ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության ներկայացրած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը հայտնել է, որ ընթացիկ տարվա  փետրվարին ընդունված ««Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Միաժամանակ սահմանվել է, որ նշված դրույթն ուժի մեջ պետք է մտնի 2022թ հունվարի 1-ից:

Նախագծով առաջարկվում է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել մինչեւ օգոստոսի 6-ը: