Տպել
16.12.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
1 / 1

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում  երկրորդ   ընթերցմամբ  քննարկել  է  Կառավարության հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն է:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաեւ Կառավարության հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաեւ ««Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված հարցերը: