Տպել
16.12.2021
Կառավարությունը փոփոխություններ է կատարում «Լիցենզավորման մասին» օրենքում
1 / 1

Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի տեղեկացմամբ` առաջարկվում է ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեւության տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց այլ պետությունների կողմից տված համապատասխան լիցենզիայի կամ համարժեք թույլտվության առկայության դեպքում, ինչպես այժմ է` առանց Կառավարության քննարկման, տրամադրել պարզեցված ընթացակարգով թույլտվություն:

Զեկուցողը նշել է, որ ներկայում առկա է լիցենզավորվող գործունեության 78 տեսակ: Փոխնախարարի խոսքով` նախագծի ընդունմամբ կբարելավվի գործարար միջավայրը եւ օտարերկրյա ընկերությունները կկարողանան Հայաստանում իրականացնել տնտեսական գործունեություն` լիցենզավորվելով պարզեցված ընթացակարգով: