Տպել
16.12.2021
Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ
1 / 2

Դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ:

Առաջին անգամ ԱԺ նիստին մասնակցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները:

Խորհրդարանը քննարկել է «2021 թվականի դեկտեմբերի 16-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` արտահերթ նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցում նախատեսող նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ:

Արտահերթ նիստը նախաձեռնողի ներկայացուցիչ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն առաջարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հանել արտահերթ նիստի օրակարգից:

ԱԺ որոշումն ընդունվել է: