Տպել
16.12.2021
Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Առաջարկվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել: