Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդունել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրին եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեին:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նույն խմբի անդամ Արմեն Խաչատրյանը եւ Ալխաս Ղազարյանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի ու Արցախի համար այս դժվար պատմական շրջափուլում եւ գոհունակություն հայտնել այս հարցում ֆրանսիական հասարակական ու քաղաքական շրջանակների միաձայն համերաշխության կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
«Ընդդիմությունը խորհրդարանական արտաքին հարաբերություններում այլեւս չի սպասարկում ՀՀ պետական շահը». Արուսյակ Ջուլհակյան
Դեկտեմբերի 13-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվելով ԱԺ պատվիրակությունների կազմում միջազգային կառույցներում աշխատանքից՝ դրանով իսկ այլեւս ...
Հակոբ Արշակյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրենին ու Հայաստանում Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ին...
Իշխանության դիրքորոշումն ԱԺ նախագահի պաշտոնավարման հարցում չի փոխվելու
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցին ի պատասխան լրագրողի հարցին` նշել է, որ երկրի իշխանությունը միասնական է Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման առնչությամբ: «Ընդդիմությունը որքան էլ փորձի քաղաքական էժան դիվիդենտների հետ...
«Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է ընդդիմության հետ ցանկացած ձեւաչափով քննարկումների, եթե հարցերը չեն պարունակում գաղտնի տեղեկատվություն». Էդուարդ Աղաջանյան
Դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն պնդմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը խուսափում է որոշակի հարցերի շուրջ հրապարակային քննարկումնե...
«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ աշխատաժողով
Դեկտեմբերի 10-12-ը Աղվերանում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ արտագնա աշխատաժողով, որը կազմակերպվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշ...
Արամ Վարդեւանյանը՝ իրենց խմբակցության պատգամավորներին կալանքից ազատ արձակելու մասին
Դեկտեմբերի 13-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն անդրադարձել է իրենց խմբակցության՝ կալանքից ազատ արձակված պատգամավորներին: «Օգոստոսի 2-ին՝ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում, մեր խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությո...
Արծվիկ Մինասյանը՝ թուրքական ապրանքների ներկրման սահմանափակման մասին
Դեկտեմբերի 13-ին տեղի են ունեցել ԱԺ ճեպազրույցները: ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման սահմանափակմանը վերաբերող հարցին, նշել է. «Դեռեւս տարիներ առաջ Կառավարությունում մենք ենք հ...
Թագուհի Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցից
Դեկտեմբերի 13-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացնում էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Պատգամավորը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իր...
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարել է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2021 թ. դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հ...