Տպել
07.12.2021
Առաջարկվում է ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության միջեւ տեղեկատվության փոխանակումը կազմակերպել առավել օպերատիվ եւ արդյունավետ
1 / 11

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ՝  խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորոգրվել է 2021թ. մայիսին Մոսկվայում:

Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից որոշված ստորաբաժանումների միջեւ տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի կազմակերպել առավել օպերատիվ եւ արդյունավետ: Փոխոստիկանապետի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ծառայողական նպատակներով եւ առանց գրավոր համաձայնության չի փոխանցվի որեւէ երրորդ կողմի: «Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանակում եւս չի իրականացվելու»,-հավելել է զեկուցողը: