Տպել
07.12.2021
Ազգային ժողովում ներկայացվել են սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները
1 / 12

Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին ներկայացվել էին սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Բարեգործական ցուցահանդես-վաճառքը նախաձեռնել էր «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը:
 
Ապագա արվեստագետների աշխատանքներին ծանոթացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ այսօր մեր պատմության ամենածանր օրերից մեկն է՝ Սպիտակի երկրաշարժի 33-ամյակը:  Վահան Նարիբեկյանի խոսքով՝ փաստ է, որ երեխաներն իրենց գունեղ եւ լուսավոր ստեղծագործություններով վերաիմաստավորել են մեր ապագան: Նա հավելել է, որ խորհրդարանում ցուցահանդեսների կազմակերպումն ավանդույթ է, սակայն նման ոգեշնչող ցուցադրություն դեռեւս չէր եղել:

«Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը երախտագիտություն է հայտնել խորհրդարանին բարեգործական ցուցահանդեսի կայացմանն աջակցելու համար: Ըստ նրա՝ մեր երկրի հետագա զարգացման հիմքում նաեւ գալիք սերնդի անհոգ մանկությունն է, եւ այս նախաձեռնության նպատակը հենց ամանորյա հեքիաթ պարգեւելն է բազմաթիվ երեխաների, ովքեր դրա կարիքն առավել ունեն:

«Nika Art» կազմակերպությունը ցուցահանդես-վաճառքի շրջանակում հավաքել է դպրոցահասակ ստեղծագործողների ձեռագործ աշխատանքները Երեւանից, Գյումրիից, սահմանամերձ համայնքներից եւ Արցախից: Արվեստը ներկայացված էր երեխաների աչքերով, նրանց հուզական ներաշխարհը յուրօրինակ գույներով արտացոլված էր նկարներում, ձեռագործ այլ աշխատանքներում: Փոքրիկ արվեստասերներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաքում: Նրանց համար անչափ ոգեւորիչ էր նաեւ երկրի օրենսդիր մարմնում գտնվելն ու իրենց գործերը ներկայացնելը: Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է սահմանամերձ համայնքների եւ արցախցի երեխաներին: 

Երեխաները ներկա են գտնվել նաեւ ԱԺ հերթական նիստին եւ հանդիպել ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...