Տպել
03.12.2021
Կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան սպասարկման տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա պետական տուրքով
1 / 6

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել: Տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է պետական տուրք, իսկ հստակ ժամկետներով գործունեություն իրականացնելու համար` մեկանգամյա տուրք` գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար: Արմեն Սիմոնյանի խոսքով` նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ մրցութային կարգով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով:

Առաջարկվող կարգավորմամբ կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով: Գործող 100,000 դրամ տուրքը չի հանվում, սակայն դառնում է մեկանգամյա վճարվող:

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ կանոնավոր ուղեւորափոխադրումների սպասարկումը կարող է իրականացվել 10 տարի ժամկետով: Օրենսդրական փոփոխություններով մրցութային կարգով սպասարկում իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունը կվճարի մեկ անգամ 100,000 դրամ, այլ ոչ թե յուրաքանչյուր տարվա համար 100,000 դրամ:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...