Տպել
01.12.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ՓՄՁ ոլորտի խնդիրներով, անհրաժեշտության դեպքում մշտական հանձնաժողովին կառաջարկի օրենսդրական նախաձեռնություններ:

Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ աշխատանքային խումբը նախագահելու է ՓՄՁ ներկայացուցիչը: Խմբի կազմում կլինեն ԱԺ պատգամավորներ եւ ՓՄՁ ոլորտի աշխատակիցներ:

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել աշխատանքային խմբի ստեղծմանն ու հաստատել աշխատակարգը: