Տպել
19.11.2021
Հնարավոր չէ գնահատական տալ մի գործընթացի, որի մասին որեւէ տեղեկատվություն տրամադրված չէ. Հայկ Մամիջանյան
1 / 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից նոյեմբերի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցել են խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու մասին՝ Հայկ Մամիջանյանը նշել է. «Թե՛ հասարակությունը, թե՛ փորձագիտական հանրույթը, եւ թե՛ պատգամավորները չեն կարող գնահատական տալ մի գործընթացի, որի մասին որեւէ տեղեկատվություն տրամադրված չէ»:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ եթե շարունակվեն Ադրբեջանի դրսեւորած վարքագիծն ու Հայաստանի իշխանությունների անարժանապատիվ կեցվածքը, ապա մի քանի տարի հետո Ադրբեջանը սահամանազատում եւ սահմանագծում իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: «Այն խնդիրները, որոնք Ադրբեջանը փորձում է լուծել թվացյալ  բանակցությունների միջոցով, ըստ էության, ուժի կիրառմամբ դրանք լուծում է»,-ընդգծել է պատգամավորը: