Տպել
19.11.2021
Հայկական կողմն ունի հաստատված վեց զոհ
1 / 2

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների  հետեւանքով այս պահին հայկական կողմն  ունի հաստատված վեց զոհ: Այս մասին  նոյեմբերի 19-ի ճեպազրույցներում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:  Նա նաեւ նշել է, որ  անհետ կորածների մասով դեռ ճշգրտումներ են իրականացվում: «Իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին՝ չպետք է որեւէ շահարկում թույլ տալ»,-հավելել է Անդրանիկ Քոչարյանը՝ նկատի ունենալով  սոցիալական ցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

«Հայաստանի Հանրապետությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա   ամեն ինչ անելու է,  որպեսզի մեր գերեվարված հայրենակիցներն օր առաջ վերադառնան հայրենիք»,-հավելել է Էդուարդ Աղաջանյանը:  Նա նաեւ պարզաբանել է օրեր առաջ իր կողմից 15 զոհի վերաբերյալ արված հայտարարությունը՝ ասելով. «Հայտարարելով այդ թիվը՝ մի քանի անգամ նշել եմ, որ այս պահին, չճշտված տվյալների համաձայն, կա 15 զոհ, հետագայում ՊՆ-ն կհրապարակի ճշտված տվյալները»: