Տպել
19.11.2021
Այս պահին կարեւորագույն խնդիր է ՀՀ ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովումը. Էդուարդ Աղաջանյան
1 / 2

Նոյեմբերի 19-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը շարունակում է ակնկալել ռազմական օգնություն Ռուսաստանից, թե՞ ոչ, Էդուարդ Աղաջանյանը նշել է.  «Հայաստանը դիմել է Ռուսաստանին աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը»: Պատգամավորի խոսքով՝ ակնկալվում է, որ սահմանազատման եւ սահմանագծման իրականացման արդյունքում կվերականգնվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ այս պահին կարեւորագույն խնդիր է ՀՀ ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովումը: