«ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների եւ թոշակների գծով ֆինանսական հատկացումները քննարկվել են նոյեմբերի 5-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2022-ին նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերը: «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի նպատակն է օժանդակել անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը: Հատկացվելու է ավելի քան 37 մլն դրամ՝ շուրջ 97 հազար 216 ընտանիքների համար:
Եկող տարի բարձրացվելու է խնամքի նպաստի չափ՝ 26 հազար 500 դրամի փոխարեն այն հունվարի 1-ից կլինի 28 հազար 600 դրամ:
Գալիք տարի կիրականացվի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր միջոցառում: Ծնելիությունը խթանելու եւ բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2022-ի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ երեխայի ծնողին կնշանակվի եւ մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը կվճարվի դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով: Միջոցառման իրականացմանն ուղղվելու է 2,925.0 մլն դրամ:
«Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագիրը նախատեսված է 130 հազար 687 շահառուի համար: Նախատեսվել է 9,949,8 մլն դրամ:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...