Տպել
04.11.2021
Ներկայացվել են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական ցուցանիշները
1 / 2

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական ցուցանիշները:

2022 թվականին նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր՝ ներառելով 6 միջոցառում: Երեք ծրագրերն ունեն 15 մլրդ 720 մլն դրամ ընդհանուր արժեք: