Տպել
04.11.2021
2022-ին շարունակվելու է Եվրոպական միության հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով
1 / 6

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եվրոպական ինտեգրման գծով ֆինանսական հատկացումները:

ԵՄ-ի հետ համագործակցության ֆինանսական բաղադրիչները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ պետական բյուջեի նախագծում ներառված է 11 ծրագիր՝ 54 միջոցառում: Կան նաեւ 7 ենթավարկային միջոցառումներ՝ երեք ծրագրերի ներքո: Ըստ նախարարի՝ այս մասով  նախատեսվել է 81 մլրդ 173 մլն դրամ:  Ֆինանսավորումը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 12 մլրդ 553 մլն դրամով, կամ 18,3 տոկոսով: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ  հատկացումներից  32 մլրդ 976 մլն դրամը վարկային ծրագրեր են, իսկ 15 մլրդ 303 մլն դրամը՝ դրամաշնորհային:

Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաեւ ԵՄ-ի կողմից 2,6 մլրդ եվրո մեծածավալ ֆինանսական աջակցությանը, որով նախատեսվում է ֆինանսավորել մի շարք այլ ոլորտներ ու բյուջետային ծրագրեր: 


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...