Տպել
04.11.2021
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները
1 / 8

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը` շեշտելով, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը քաղաքական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից է:

Պատգամավորներն անդրադարձ են կատարել ընտրական բարեփոխումներին, քաղաքական համակարգի առողջացմանը, ինչպես նաեւ անկախ դատական համակարգի կայացման հարցին: