Տպել
03.11.2021
Պետական վերահսկողական ծառայությունը գալիք տարում կիրականացնի 1 ծրագիր եւ 2 միջոցառում
1 / 3

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումները:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը  բարձրաձայնել է 2022-ի պետական բյուջեի նախագծով ծառայության ծախսերի համար նախատեսված հատկացումները: Կառույցին կհատկացվի 758,4 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3,3 մլն դրամով կամ 0,4 տոկոսով:

Պետական վերահսկողության ծառայությունը գալիք տարում կիրականացնի 1 ծրագիր եւ 2 միջոցառում:

Տիգրան Ուլիխանյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի ընթացքում կառույցն իրականացրել է 21 ուսումնասիրություն, 150 մշտադիտարկում, որոնց վերաբերյալ վարչապետին է ներկայացվել 30 տեղեկանք:

Գնումների ոլորտում ծառայությունն իրականացնում է պետական միջոցների առավել արդյունավետ ծախսման ուղղված կանխարգելիչ բնույթի գործողություններ: