Տպել
02.11.2021
ԲՏԱ նախարարության բյուջետային հատկացումներն ու ծրագրերն օրենսդիրների քննարկման առանցքում են
1 / 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջետային հատկացումներն ու նախատեսված ծրագրերը քննարկվել են ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում:

Նախագծով նախարարությանը հատկացվելիք 21,3 մլրդ դրամից 5,2 մլրդ դրամը կուղղվի պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական  նպատակային հետազոտություններին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը տեղեկացրել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ թվայնացման բնագավառում 12,6 մլրդ դրամի շրջանակում կիրականացվի արդյունաբերության, էկոհամակարգի, շուկայի զարգացման եւ թվայնացման ծրագիր:

ԵՄ համատեղ ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել թվայնացման 6 միջոցառում՝ 1,7 մլրդ դրամի շրջանակում: Մշակվում են թվայնացման ստանդարտներ, որի համար հատկացվելու է 105 մլն դրամ: Նախարարի խոսքով՝ պետական կառավարման թվայնացումը նախատեսվում է իրականացնել ինստիտուցիոնալ մոտեցմամբ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհանդիսանա թվայնացման գծով մասնագիտացված կառույց:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում կհատկացվի շուրջ 9,7 մլրդ դրամ: Հեռահաղորդակցության ոլորտում կապի ծառայությունների եւ ենթակառուցվածքների կատարելագործման նպատակով նախատեսվում է տրամադրել 2,5 միլիարդ դրամ: