Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը՝ Հելսինկի): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ մեր երկրում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթը:
Ողջունելով դեսպանին՝ Աննա Մկրտչյանը կարեւորել է տարբեր բնագավառներում հայ-ֆիննական փոխշահավետ համագործակցության եւ խորհրդարանական կապերի զարգացումը:
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիայի խորհրդարանի բարեկամական խմբին՝ 1915-1917թթ. օսմանյան ջարդերի եւ բռնի տեղահանությունների զոհերի ու նրանց հարազատների հիշատակը ոգեկոչելու եւ հայերին ուժ հաղորդելու հայտարարությամբ 2021-ին հանդես գալու համար: Ըստ Աննա Մկրտչյանի՝ դա կարեւոր քայլ է Ֆինլանդիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցում:
Դեսպանի գնահատմամբ՝ երկկողմ խորհրդարանական կապերը ակտիվ չեն, եւ նմանատիպ հանդիպումները նպաստում են դրանց աշխուժացմանը: Կիրստի Նարինենը համաձայնել է, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ, եւ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ:
Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը կարեւորվել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության տեսանկյունից:
Պատգամավորը խոսել է ներքաղաքական եւ հետպատերազմյան իրավիճակի մասին: Աննա Մկրտչյանն ընդգծել է, որ օրակարգային կարեւորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հայ օրենսդիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի առնչությամբ, անթույլատրելի համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները:
Անդրադարձ է կատարվել խորհրդարանում ընդդիմության գործունեությանը, քննարկվել են օրենսդրական աշխատանքում ընդդիմության բնականոն աշխատանքի խոչընդոտների վերացման հնարավորությունները:
Հայ խորհրդարանականները Ժնեւում մասնակցել են աշխատաժողովի
Հոկտեմբերի 25-26-ին Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակեր...
Թագուհի Թովմասյանը հանդիպել է մեր երկրում Ռուսաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի լիազորությո...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդ...
2022-ի պետական բյուջեով կավելանան ԱԱԾ ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ներկայացվել են Ազգային անվտանգության ծառայության 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները: ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022-ին ծառայությա...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղ...
Նախատեսվում է ավելացնել ՀՀ ոստիկանության ֆինանսական հատկացումները
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ ոստիկանությանը 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոլ...
Կարեւորվել են փրկարարական ծառայություններին եւ սեյսմիկ ռիսկերի գնահատմանն ուղղված հատկացումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Արտակարգ իրավիճակների նախարարության ...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...