Տպել
29.10.2021
Կարեւորվել է հասարակության համար մտահոգիչ հարցերի քննությունը
1 / 2

Հոկտեմբերի 29-ին Սեյրան Օհանյանը ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին տեղեկացրել է, որ ձեւավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: Այն նախագահելու է Արծվիկ Մինասյանը: Սեյրան Օհանյանը կարեւորել է հասարակության համար մտահոգիչ այդ հարցի քննությունը: