Տպել
29.10.2021
Տիգրան Աբրահամյանն անարդյունավետ է համարել փակ ձեւաչափով տեղի ունեցած խորհրդարանական քննարկումը
1 / 1

Հոկտեմբերի 29-ին տեղի են ունեցել ԱԺ ճեպազրույցները:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է դռնփակ ձեւաչափով  հոկտեմբերի 26-ին խորհրդարանում քննարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով  քննարկմանը՝ նշելով, որ այն իր նպատակին չի ծառայել:  Նրա գնահատմամբ՝  հրավիրված պաշտոնյաները՝ ՀՀ ԶՈՒ պետի տեղակալը եւ սահմանապահ զորքերի հրամանատարը հավանաբար կոմպետենտ չէին՝ ներկայացնելու իրավիճակի հետ կապված հիմնական  մտահոգությունների պատասխանը:  Իսկ այն հարցերին,  որոնց պատասխանելու լիազորված էին, չեն տվել ամբողջական  տեղեկատվություն:  «Սա նշանակում է, որ  հանրության համար կարեւոր հետաքրքրություն եւ  մտահոգություն ներկայացնող դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ  օդում կախված: Առաջնագծում, շփման գծում ստեղծված իրավիճակը,  ռազմաքաղաքական իրադրությունը,  առաջնագծում իրականացվող աշխատանքները  շարունակվում են թաքցվել հանրությունից գոնե այն մասով, որոնք գաղտնիության խնդիրներ չեն առաջացնում»,- ասել է պատգամավորը: