Տպել
29.10.2021
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ամփոփել է անցնող շաբաթվա խորհրդարանական քննարկումները
1 / 5

Հոկտեմբերի 29-ին՝ ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ սահմանային իրադրության մտահոգիչ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ երկար ժամանակ ընդդիմությունը փորձ է արել խորհրդարան հրավիրել համապատասխան գերատեսչության ղեկավարներին: Այս շաբաթ  խորհրդարանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում՝ փակ ձեւաչափով: Սեյրան Օհանյանը նշել է, որ նման հրատապ հարցերի քննարկման ժամանակ անհրաժեշտ է, որ համապատասախան գերատեսչությունների առաջին դեմքերը ներկայանան, քանի որ  ներկայացված անձինք լիարժեք չէին տիրապետում իրավիճակին եւ  հատկապես ռազմավարական, ռազմաքաղաքական խնդիրներին: Նա նշել է, որ այդ հարցի շրջանակում ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջարկած «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարությունը չի ընդունվել: