Տպել
21.10.2021
Քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ
1 / 10

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանի եւ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին խորհրդարանում կազմակերպվել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ, որին մասնակցել են ներկայացուցիչներ զանգվածային լրատվամիջոցներից, գործադիրից եւ օրենսդիրից:

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ քննարկվող նախագիծը տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնություն  է, որն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությանը՝ իրականացնելով  տեղեկատվության ազատության անընդունելի սահմանափակումներ:

Էլինար Վարդանյանն անդրադարձել է նախագծով առաջարկվող փոփոխություններին՝  նշելով, որ սահմանափակվում է խոսքի ազատությունը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի խոսքով՝ զանգվածային լրատվամիջոցը պետք է ազատ գործի, Սահմանադրությունը երաշխավորում է այդ ազատությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սեւակ Վարդումյանի կարծիքով՝ լրատվամիջոցները, անանուն, ֆեյք, տելեգրամյան ալիքներից, ֆեյսբուքից եկող ինֆորմացիաները հրապարակելով, խնդիրներ են ունենալու: Նրա խոսքով՝ իրեն հարգող ցանկացած լրագրող նախ պետք է հասկանա այդ տեղեկատվությունը որտեղից է, ինչ հիմքեր ունի, եւ պետք է պատրաստ լինի դրա համար պատասխանատվություն կրելու:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ լրագրողների հավատարմագրմանը, ֆեյքերի դեմ պայքարին, հաշվետվության թափանցիկությանը վերաբերող՝ նախագծով սահմանված տուգանքներին:


06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս...

06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...