Տպել
11.10.2021
Մանրամասներ են ներկայացվել 2020-2025 թթ. ՀՀ-ում ԵԱՏՄ արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ
1 / 11

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը  մանրամասներ է ներկայացրել մեր երկրում Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Զեկուցողի խոսքով՝  2020-ի հուլիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզ ստեղծելու հանձնարարական է տրվել: Այն բաղկացած է երեք ուղղությունից. առաջին բաժնում ընդգրկված են իրագործվող եւ ծրագրավորվող խոշոր նախագծերը եւ արդյունաբերության համապատասխան ճյուղերի համար կարեւոր նախագծերի մասին տեղեկատվությունը: Քարտեզում ներառված է 21 ճյուղերի վերաբերյալ 178 խոշոր նախագիծ՝ մոտ 200 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների անհրաժեշտությամբ: Տարվա ավարտին հանձնաժողովը կներկայացնի առաջին հաշվետվությունը: «Քարտեզն առցանց հասանելի է, բոլոր տնտեսվարողները կարող են օգտվել տեղեկատվությունից», -ընդգծել է բանախոսը: Երկրորդ բաժնում ընդգրկված են արդյունաբերության ավելի քան 20 ճյուղերին առնչվող 500-600 տեխնոլոգիական ուղղություն: Երրորդ բաժնում ներառվել են ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման առավել նշանակալի ծավալով ապրանքային խմբերը:

Ըստ նրա՝ Հայաստանն ունի 4 ազատ տնտեսական գոտի, երեքը ստեղծվել են մասնավոր նախաձեռնությամբ, չորրորդը՝ ԵԱՏՄ շրջանակում Մեղրիի ազատ տնտեսական գոտին է:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին՝ փոխնախարարն ասել է, որ որոշ ծրագրերի իրականացման ուղղությամբ ընթանում են քննարկումներ՝ ներգրավվելու ներդրումներ: Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ այս պահին Չինաստանում եւ Իրանում մեր երկիրն ունի առեւտրային ներկայացուցիչ:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...