Տպել
05.10.2021
Նախագծով առաջարկվել է փոխել եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը հիփոթեքային վարկի դեպքում
1 / 10

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է, որ նախագիծը նպատակ ունի փոխելու հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը եւ դրան հաղորդելու տարածքային համաչափ զարգացման նշանակություն: Նախագծի ընդունմամբ կարգավորմանը կտրվի ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

Արման Պողոսյանը մանրամասն ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները Երեւան քաղաքի 4 գոտիներում: Նշվել է, որ ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով առաջարկվել է սահմանված արտոնությունները կիրառել այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունները ստացված կլինեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Զեկուցողը պատասխանել է համակարգում առկա արհեստական պահանջարկին եւ գնաճին, տարածքների համաչափ զարգացմանը վերաբերող հարցերին:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝  առաջարկվող փոփոխությունները հավասրակշռված, ցնցումներից զերծ պահող եւ կանխատեսելիություն ապահովող լուծումներ են: Նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են ծրագրի սոցիալական բաղադրիչին, Հայաստանի շրջաններում բնակարանաշինության զարգացման հեռանկարներին:

Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծի այս տարբերակին: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբակցությունը կներկայացնի առաջարկություններ:

Եզրափակիչ ելույթում Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը շինարարության համակարգի վերականգնումն է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը եզրափակիչ ելույթում պատասխանել է հնչեցված դիտարկումներին:
 
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...