Տպել
27.09.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը
1 / 16

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գեւորգ Պապոյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ի նիստում քննարկվել է  2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են համավարակի եւ 44-օրյա պատերազմի բացասական տնտեսական հետեւանքները: Արձանագրվել է պետական բյուջեի ծախսերի աճ՝ պայմանավորված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային միջոցառումների եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ծագած լրացուցիչ ծախսերի իրականացմամբ: Պետական բյուջեի ծախսերը կազմել են 866.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի պակասուրդը 75.5 մլրդ է: Կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի կատարողականը կազմել է 64.3%:  Կորոնավիրուսով պայմանավորված՝ սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքների մեղմման ուղղությամբ իրականացվել են շուրջ 19.8 մլրդ դրամի չափով ծրագրեր: 44-օրյա պատերազմի հետեւանքների հակազդման ուղղությամբ իրականացված ծախսերը կազմել են շուրջ 41.1 մլրդ դրամ, որից սոցիալական  պաշտպանության ոլորտի ծախսերը շուրջ 39 մլրդ դրամ է:

ՀՀ պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 229.2 մլրդ դրամով:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի փետրվարին, հաշվի առնելով միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները եւ գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.5%:

ՀՀ ԿԲ-ն ամեն ինչ անում է, որպեսզի գնաճը նվազի՝ հասնելով նախատեսված 4 տոկոսի:

ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը նշել է, որ ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 790.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10.3%-ով, իսկ հարկերը եւ տուրքերը կազմել են 750.2 մլրդ դրամ:

ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ Դավիթ Չիբուխչյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՊ-ն հաշվեքննություն է իրականացրել 16 պետական մարմնում: Արձանագրվել է 101 անհամապատասխանություն:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին պետբյուջեի եկամուտներին ու ծախսերին, ՀՀ պետական պարտքի սպասարկմանն ու առաջիկա անելիքներին:

ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի վերաբերյալ տեղեկանքն ընդունվեց ի գիտություն:

Հանձնաժողովականներն ու ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...