Տպել
18.09.2021
Գյումրիի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայաստանի մշակութային մայրաքաղաք
1 / 17

Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում էր՝  քաղաքի օրվա միջոցառումների հագեցած օրակարգով: Խորհրդարանի ղեկավարի առաջին կանգառը Գյումրիի «Թումո» կենտրոնն էր, որտեղ Ալեն Սիմոնյանը մասնակցեց ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված եւ «Թումո» Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառմանը:

«Թումո Հայաստան» խորագիրը կրող ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացվեց ԱԺ նախագահի, ՀՀ կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ «Թումո» կենտրոնի գործընկերների մասնակցությամբ:

«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց Հայաստանում եւ Արցախում կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին:

Պաշտոնական միջոցառումից հետո Ալեն Սիմոնյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ զբոսնեց Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ շնորհավորելով գյումրեցիներին տոնի կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարն այնուհետեւ մասնակցեց երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Քաջալերելով երիտասարդ ստեղծագործողին՝ Ազգային ժողովի նախագահը հրավիրեց նրան «Վերադարձ» խորագրով անհատական ցուցահանդեսը ներկայացնել նաեւ խորհրդարանում:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...