Տպել
13.09.2021
ԱԺ նախագահի արտահերթ ելույթը ԿԸՀ գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում
1 / 1

Սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ ԱԺ նախագահը նկատեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները փորձում են տպավորություն ստեղծել, որ նախկին ընտրությունները կեղծված չեն եղել, մինչդեռ հասարակությունը վստահ է եղել, որ դրանք կեղծված են:

ԱԺ նախագահը հայտարարեց, որ ՀՀ-ում 1996 թվականից մինչեւ 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված եւ անցկացվել են մեծ խախտումներով: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ թերեւս բացառություն կարող է կազմել 1999 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Միասնության դաշինքի օրինակը, որը մեծ  համակրանք ուներ հանրության կողմից:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...