Տպել
09.09.2021
Տեղեկատվություն
1 / 1

Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին  հավատարմագրերը  ստանալու նպատակով հրավիրում է ԱԺ աշխատակազմի կազմակերպած միջոցառմանը: Այն կկայանա  սեպտեմբերի 10-ին` ժամը 15:00-ին, Ազգային ժողովի գլխավոր մուտքի նախասրահում: Ներկա  կլինեն ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, աշխատակազմի աշխատակիցներ եւ լրատվական ոլորտի հետ համագործակցող ներկայացուցիչներ:

Խնդրում ենք անձամբ ներկայանալ հավատարմագիրը ստանալու համար: