Տպել
27.08.2021
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գումարեց արտահերթ նիստ
1 / 6

Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ին գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում երկու հարց էր:

Հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Հայկ Մամիջանյանի թեկնածությունը:

Թեկնածուն ներկայացրեց իր կենսագրությունը եւ աշխատանքային ուղին, ապա բարձրաձայնեց հանձնաժողովի առաջիկա անելիքների վերաբերյալ իր պատկերացումները:

Քվեարկության արդյունքում Հայկ Մամիջանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: