Տպել
17.08.2021
Հնդկաստանի պատվիրակության այցը եզդիների հոգեւոր կենտրոն
1 / 7

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի  նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհեի,  ՀՀ-ում եւ Վրաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի ու Հայ-հնդկական բարեկամության ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդի հետ այցելեցին Հայաստանում եզդիների Ակնալճի հոգեւոր կենտրոն:

Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին եզդի ժողովրդի 2014-ի ցեղասպանության հուշակոթողին, ինչպես նաեւ 1915-ի Օսմանյան կայսրությունում հայերի եւ եզդիների ցեղասպանությունը հավերժացնող հուշաքարին: Այցելեցին եզդիական տաճար, հայ-եզդիական բարեկամության հուշահամալիր, ծանոթացան հերոսների պատմություններին: Նրանց ներկայացվեցին Հայաստանում եզդիական համայնքի ձեռքբերումները, քննարկվեցին մշակույթի պահպանման ու զարգացման լայն հնարավորությունները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց եզդի ժողովրդի ցեղասպանության հարցը բարձրացնել նաեւ Հնդկաստանի խորհրդարանում:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...