Տպել
17.08.2021
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Նա նշեց, որ չի ընդունվել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած առաջարկը՝ նախագիծն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:

Ազգային ժողովը քվեարկությամբ ամբողջությամբ ընդունեց քննարկված օրենքի նախագիծը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: