Տպել
12.08.2021
ԱԺ նախագահի հանդիպումը ասորական համայնքի ներկայացուցչի հետ
1 / 4

Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ նաեւ պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ:

Ալեն Սիմոնյանը ծանոթացավ Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորեց ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:

Միրզոեւան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշեց, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության  դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...