Տպել
12.08.2021
Քննարկվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը
1 / 10

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 12-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նշվեց, որ թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է: «Վստահ եմ, որ Հերիքնազ Տիգրանյանը լավագույնս կիրականացնի մշտական հանձնաժողովի նախագահի գործառույթները»,-ասաց բանախոսը:

 Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն իր ելույթում անդրադարձավ առաջիկա անելիքներին: Նա նշեց, որ կկազմակերպվեն շահագրգիռ քննարկումներ բնագավառին առնչվող կարեւոր հարցերի ու նախագծերի շուրջ: Կարեւորվեց արհեստակցական միությունների վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործումը:

Պատգամավորը պատասխանեց գործընկերների հարցերին: